04 04 2024

ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը

ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը

Հայաստանի իշխանությունը դեռ չի որոշել, թե ինչպես է անցնելու Վրաստան տանող ճանապարհի նոր հատվածը, որը պետք է այլընտրանք դառնա Ոսկեպար գյուղի մոտով անցնող հատվածին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հանձնարարական է տվել վերակառուցել ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են գալիս ՀՀ (Խորհրդային Հայաստանի) տարածքից, օրինակ՝ Տավուշի մարզի Ոսկեպարի մոտ։
 
«Հայտնում ենք, որ առաջադրված հարցերը դեռևս ուսումնասիրման ընթացքում են։ Քննարկումների արդյունքների վերաբերյալ կլինեն համապատասխան մամուլի հաղորդագրություններ», - Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ